Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Օղակված ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Օղակված ճողվածք. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը մեծ փորձ է կուտակել ճողվածքների վիրաբուժական միջամտության գործընթացում: Վերջին տարիներին նկատվում է ճողվածքի այնպիսի բարդության հաճախացում, ինչպիսին է օղակումը:

 

Ճողվածքի օղակում ասելով՝ հասկանում ենք ճողվածքի պարունակության հանկարծակի սեղմումը ճողվածքի դարպասներում: Այս վտանգավոր բարդությունը հանդիպում է ճողվածքով հիվանդների 8-20%-ի մոտ: Եթե հաշվի առնենք, որ ճողվածքով տառապում է բնակչության մոտավորապես 2%-ը, ապա օղակված ճողվածքով հիվանդների ընդհանուր քանակը բավականին մեծ է:

Ճողվածքի օղակումը հաճախ ուղեկցվում է աղիների անանցանելիությամբ, իսկ երբեմն, հատկապես ուշացումով բուժօգնության դիմելու դեպքում, նաև օղակված աղեգալարի մեռուկացմամբ, ճողվածքապարկի ֆլեգմոնայով և պերիտոնիտով:

Հայտնի են չորս նշաններ, որոնք դիտվում են ցանկացած ճողվածքի օղակման դեպքում.

  •     կտրուկ սուր ցավ,
  •     ճողվածքի ներուղղման անհնարինություն,
  •     ճողվածքային արտափքման լարվածություն,
  •     հազի հրոցի փոխանցման բացակայություն ճողվածքային արտափքման շրջանում


Օղակված ճողվածքը ենթակա է անհապաղ վիրահատական բուժման՝ անկախ ճողվածքի տեղակայումից և օղակման ժամկետներից:

Ճողվածքի ներուղղման ցանկացած փորձ նախահիվանդանոցային փուլում խիստ անթույլատրելի է: Երբեմն պացիենտները, ովքեր ունեն սեփական ճողվածքը ներուղղելու փորձ, վախենալով վիրահատությունից, տնային պայմաններում կիրառում են բազմակի և հաճախ կոպիտ ջանքեր՝ ներուղղելու օղակված ճողվածքը: Արդյունքում կարող է առաջանալ, այսպես կոչված, «կեղծ ներուղղման» վիճակ, որն օղակված ճողվածքի ամենածանր բարդություններից է: Այդ դեպքում հիվանդության կլինիկական պատկերը կարող է քողարկվել, անգամ տեղի ունենալ հիվանդի վիճակի կարճատև թվացյալ լավացում: Երբեմն հնարավոր է նաև ճողվածքի ինքնուրույն ներուղղում: Եթե այն տեղի է ունեցել տանը, հիվանդանոցի ճանապարհին կամ ընդունարանում, միևնույն է, պացիենտը պետք է անպայման ընդունվի վիրաբուժական բաժանմունք՝ հետագա հսկողության և վիրահատության ճիշտ ժամկետները որոշելու համար:

«Իզմիրլյան» ԲԿ հմուտ մասնագետները պատրաստ են ցուցաբերել բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝
վիրահատական բուժում:

Հայաստան, Երևան
Ահարոնյան փողոց 6
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
Հեռախոս. +374 10 24 40 81

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ